Երազներ

  • Ի՞նչ գիտեք երազների մասին
  • Հավատու՞մ եք երազների կանխորոշող բնույթին
  • Բնութագրե՛ք ձեր երազները

Իրականացրե՛ք հետազոտական աշխատանք՝ «Երազներ» թեմայից

Ինձ տվում է երազը քնի ընթացքում տեղի ունեցող պատկերների, գաղափարների հաջորդականությունն է։ Մարդկային էակների մեծամասնությունը տեսնում է երազներ։ Երազները շատ տարբեր են լինում և հիմնականում դրանց բովանդակությունը հստակորեն հասկանալի չէ։ Երազներն ինչպես նշեցի տարբեր են լինում՝ արկածային, վախեր առաջացնող, զգացմունքային, ֆանտաստիկ։ Մարդիկ կարող են երազները կառավարել, սակայն լինում են դեպքեր, երբ երազ տեսնելու ընթացքում մարդը չի հասկանում, որ երազ է տեսնում։ Մարդիկ իրենց երազների 90%-ը չեն հիշում։ Կան շատ մարդիկ, որոնք հավատում են երազներին և առաջնորդվում են այդ երազներով։ Օրինակ ես երազների չեմ հավատում, քանի որ դրանք շատ անհավանական են։ Ես շատ տարօրինակ ու ֆանտաստիկայի ժանրի երազներ եմ տեսնում և դրանց հավատալը մի փոքր տարօրինակություն կլինի։ Ես հիմանականում իմ երազներում տեսնում եմ դիտածս ֆիլմերից հատվածներ, ինձ ծանոթ մարդկանց եմ տեսնում, տարբեր իրադարձություններ, որոնք ամբողջովին այլ ձևով են ընթանում։ Նաև տեսնում եմ ինձ թռչելուց։ Գիտեմ, որ դա խնդիրներից փախչելն ու խուսափելն է արտահայտում։ Ես նաև իմ երազներում տեսնում եմ ապագայում կատարվելիք պահեր, որոնք հետագայում իրոք կատարվում են։ Ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում, բայց երբ այդ պահերն իրականում կատարվում են, ես հիշում եմ, որ այդպիսի երազ եմ տեսել։

Оставьте комментарий