Բան  ունեմ  ասելու:  Վ. Սարոյան (հատված)

Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    …

Բան ունեմ ասելու: Վ. Սարոյան

29․ Բան ունեմ ասելու: Վ. Սարոյան (հատված) Փորձե´ք չափից    շատ    բան    չուզել,  թեև    կարևոր  չէ,  թե  որքան  եք  ուզում,  կամ  ինչքան  քիչ  եք  ստանում,  սրտաբեկ  տուն    մի´  գնացեք,  որովհետև  դուք  տեսաք  ու  զրուցեցիք  Ձմեռ պապի  հետ,  իսկ  նա  ձեզ  չտվեց  էն,  ինչ  ցանկանում  էիք:    Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  …

Խոհանոցի  ժամացույցը: Վոլֆգանգ Բորխերտ

Նրանք դեռ  հեռվից  նշմարեցին  մոտեցող  կերպարանքը,  քանի  որ  վերջինս  աչքի  էր  ընկնում:  Նա  ծեր  էր  թվում,  բայց  երբ  մոտեցավ,  նկատեցին,  որ  հազիվ    քսան  տարեկան  կլիներ:  Ծերունու  դեմքով  այդ  երիտասարդը  նստեց  նրանց  մոտ՝  նստարանին,  ապա  կողքիններին  ցույց  տվեց  այն,  ինչ  իր  ձեռքում  էր: -Սա  մեր  խոհանոցի  ժամացույցն  էր,-ասաց  նա,  և  բոլորը,  որ  նստարանին՝  արևի  տակ,  նստած  …

Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր»

1.Կարդա’ եւ գրի’ր պատմության ասելիքը` Վիլյամ Սարոյան. «Դաշնամուր» 2.Աշխատի’ր ձեւակերպածդ անհատական նախագծի շուրջ։ ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։ Եթե մարդ ունենում է ֆինանսական խնդիր, չի կարողանում գնել այն ինչը իրավունք ունի գնելու և ունենալու։ բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։ Հերոսներն …

Նար-Դոս. «Ես և նա»

Կարդա’ Նար_Դոսի « Ես եւ նա» գործը։ 1. Ըստ քեզ` ո°րն է գործի ասելիքը։Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր սիրուց կամ այլ պատճառներից ընկճվելով կարող են անկում ապրել կյանքում, բայց «վրեժի» զգացում ունենալով կարողանում են այդ վատ վիճակից դուրս գալ և հասնել բարձրունքների: Եվ այդպես կարողանում են առանց մեկին վնաս հասցնելու «վրեժ» լուծել այն մարդուց, որը …

Կարմիր գլխարկը մարսեցու տեսանկյունից: էրիկ Բերն

27․ Կարմիր  գլխարկը  մարսեցու  տեսանկյունից :  էրիկ  Բերն Մի  անգամ  մայրը  Կարմիր  Գլխարկին  ուղարկեց  անտառում  ապրող  տատիկին  կարկանդակներ  տանելու։  Ճանապարհին  աղջիկը  գայլի  հանդիպեց։  Հարց․  այդ  որ  մայրը  կուղարկեր  փոքրիկ  աղջկան  անտառ,  ուր  գայլեր  են  ապրում։  Ինչու՞  նա  ինքը  չտարավ  ուտելիքը,  կամ  չգնաց  աղջկա  հետ։  Եթե  տատիկն  այդքան  անօգնական  էր,  ինչու՞  էր  մայրը  թողել  նրան  միայնակ  ապրել  հեռավոր  խրճիթում։  և   եթե  աղջիկն  …

Գրաբարյան առակներ

Վարդան Այգեկցի Կտակ վասն գանձի Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ. — Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն: Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ …

Արևմտահայերենից արևելահայերեն

Երեք հարուստ Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու* համար կ՚երթան Խիկարիմաստունին քով.—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէրեմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց …

Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական: Դանիել Պենակ

28․ Կարդալ  բայը  չի  սիրում  հրամայական:  Դանիել  Պենակ «Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտեսնենք,  որ  կարդալու  ժամանակ  …

Գավառական  նամականի:  Ակսել  Բակունց

Խաղաղ  և  իր  քեֆին  ապրում  է  փոքրիկ  քաղաքը,  որ  գրպանի  քարտեզի  վրա  չի  էլ  նշանակված  թեկուզ  որպես  միջակետ:  Կարծես  դիտմամբ  հեռացել  է  այս  անկյունը  խուլ,  որ  իրեն չխանգարեն,  շատ  եռ  ու  զեռով,  ժխորի  աղմուկով  իրեն  չնեղացնեն: Ապրում  է  իր  քեֆին,  կատարում  է  այն  ամենը,  ինչ  հարկ  է,  աշխատում  է  նմանվել  մեծ  քաղաքներին  և  օրինակ  դառնալ  …