Մարդու պահանջմունքներ

Մենք բոլորս մեր կյանքում ունենք պահանջմունքներ: Պահանջմունքներ, որոնցով ապրում ենք, որոնք մեզ պետք է: Մարդը իր զարգացմանն ընդհառաջ ավելի շատ պահանջմունքներ է ունենում: Մեր կյանքում մենք ունենք երկու տեսակի պահանջմունքներ՝նյութական և հոգևորական: Նյութական պահանջմունքները դրանք այն պահանջմունքներն են, որոնք մեզ պետք են ապրելու համար՝սնունդ, տանիք, հագուստ և այլն, իսկ հոգևորական պահանջմունքները օրինակ՝ սեր, ջերմություն, շրջապատ: Կարծում եմ, որ մարդու կյանքում ամենակարևորը դա ջերմությունն է, որը ստանում է նա իր ծնողներից, իր մտերիմ ընկերներից, իր բարեկամներից, այդ ջերմությունն ու սերը չի կարելի փոխել ոչինչով և կյանքը առանց այդ հոգևորական պահանջմունքի դատարկ է, անգույն և շատ ձանձրալի: Այն ժամանակներից ի վեր պահանջմունքների մարդու կյանքի անբաժանելի մասն էին և մինչ այսօր այդպես էլ կա: Այն ժամանակվա պահանջմունքները մի քիչ այլ էին, այն ժամանակ մարդիկ պահանջմունք էին զգում, օրինակ տանիք փնտրելու, սնվելու հանդեպ, նրանց պահանջմունքները հիմնականում նյութական էին և գոյատևելու համար ստեղծված:Ահա այն մասը, որն ինձ ամենաշատն էր դուր եկել հոդվածը կարդալիս՝
Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

Оставьте комментарий